-
29.11.2019|
13:03
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11:00-17։00 Կաշեգործների փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
-
29.11.2019|
13:02
Այսօր ցերեկը, նոյեմբերի 30-ին որոշ շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում ձյուն կգա: Այսօր, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
29.11.2019|
13:01
Ռուսաստանը չի ընդունում համաշխարհային հակադոպինգային գործակալության նոր մեղադրանքները և որպես հետևանք 4 տարով ռուս մարզիկների մասնակցության արգելքը միջազգային միջոցառումներին՝ որակելով քաղաքական դրդապատճառ ունեցող քայլ։
-
29.11.2019|
12:55
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքն անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո, հավաքվեց 9.856.100 դոլար։
-
29.11.2019|
12:54
Ուրուգվայի նախագահ է ընտրվել 46-ամյա Լուիս Լակալե Պոուն: Նա ավանդական Ազգային կուսակցության առաջնորդներից է, թեկնածությունը պաշտպանել են 5 քաղաքական ուժեր՝ աջակողմյան «Բազմագույն դաշինքի» շրջանակներում:
-
29.11.2019|
03:45
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-ին Փարիզում կայանալու է հերթական «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը: Գաղտնիք չէ, որ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսին հիմնական հավակնորդներից մեկն է:
-
29.11.2019|
03:38
Նոյեմբերի ամենասպասված օրվան՝ «Սև ուրբաթին» ընդառաջ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել օնլայն գնումների փառատոն, որի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Փառատոնին ներկայացված էր նաև ՄոբիԴրամ-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավճարային դուստր ընկերությունը: Օնլայն գնումների փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է «Գլոբբինգ»-ի կողմից:
-
29.11.2019|
03:27
Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ֆոնին բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Երեք ամենաակտիվ ու գործունյա կուսակցություններից «Ազատ Հայրենիքը», որի նախագահը նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանն է, արդեն համագումար է արել ու հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին:
-
29.11.2019|
02:57
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի առաջարկով գործադիրի երեկվա նիստում չզեկուցվող հարցը զեկուցվող դարձավ։
-
29.11.2019|
02:45
Երևանի քաղաքապետի աշխատանքը շարունակում է դժգոհության առիթներ տալ ոչ միայն ընդդիմադիրների շրջանում, այլև հենց քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի աշխատակիցները հեգնանքով նշում են, թե Երևանի գումարներին էլ «Կարգին հաղորդման» պրոդյուսերի ոգով է մոտենում։